Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է Շիրակի երկրագիտական թանգարան

21.05.2022

Հին քարե դարի՝ 500 հազար տարվա վաղեմության եզակի նմուշներից մինչև ուշ միջնադարի խեցեգործական էքսպոնատներ ու զարդեր, ամենահին երաժշտական գործիքներ, 2000 տարվա հնության ապակեղեն, կենդանիների հիանալիորեն պահպանված մնացորդներ, կարպետներ, գորգեր ու զենքեր՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին այս ամենն այսօր ներկայացվել են Շիրակի երկրագիտական թանգարան այցի ժամանակ։ «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում մարզպետը շրջել է թանգարանում, զրուցել պատասխանատուների հետ, ծանոթացել հնագիտական գտածոներին, դրանց հայտնաբերման պատմությանը։
«Յուրաքանչյուր թանգարան իր ներուժն ունի, Շիրակի երկրագիտական թանգարանը յուրատիպ է, քանզի այստեղ պահպանվում են այնպիսի գտածոներ, որոնց արժեքն անչափելի է։ Այս տարի թանգարանների միջազգային օրը հետաքրքիր խորագիր ունի՝ «Թանգարանների ուժը», երկրագիտականի ներուժը մինչ մասնաշենքի հիմնախնդրի լուծում կարելի է հասարակությանը հասանելի դարձնել նորարարական լուծումներով։ Այս առումով հստակ քայլեր կարելի է մշակել և առաջ գնալ»,- նշել է մարզպետը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև երկրագիտականի շենքային խնդրին, մարզպետին է ներկայացվել մասնաշենքի վերանորոգման էսքիզային նախագիծը։
Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող 30 հազարից ավել ցուցանմուշներ կան, որոնց թիվն ամեն տարի պեղումների արդյունքում ավելանում են։ Ցուցանմուշներն հասարակության համար հասանելի չեն` շենքային պայմանների բացակայության պատճառով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59