Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇՊՀ ռազմական ամբիոնի աղջիկ շրջանավարտներ ստացել են առաջին սպայական զ‎ինվորական կոչումը

23.05.2022

 Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտներն այսօր ստացել են առաջին սպայական «‎լեյտենանտ» զինվորական կոչումը՝ գերազանց առաջադիմություն ցուցաբերելու, պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար։
ՀՀ զինված ուժերի նորաթուխ սպաներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը․«Ինձ համար այնքան ոգևորիչ է, որ այսօր հատկապես իգական սեռի ներկայացուցիչներն են կոչում ստանում։ Ես տեսնում եմ ձեր կրակոտ աչքերը և լիահույս եմ, որ նույն ոգևորությամբ ծառայելու եք հայրենիքին և մեր սերունդների կրթման ու դաստիարակման հարցում դուք ձեր ավանդը կունենաք։ Առաջին քայլերն եք անում և ուրախալին այն է, որ ի դեմս ձեզ՝ ունենանք շատ լավ երիտասարդություն և սա նշանակում է, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Ձեզ բարի ընթացք, բարի ծառայություն»։
Շրջանավարտներին սպայական ուսադիրների հանձման հանդիսավոր արարողության մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Շիրակի մարզային և քաղաքային իշխանությունների, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, ՇՊՀ դասախոսներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20