Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Գյումրու մի շարք երաժշտական դպրոցներ

26.05.2022

Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այսօր այցելել են Գյումրու մի շարք երաժշտական, մասնավորապես, Տիգրանյանի անվան թիվ 1, Շերամի անվան թիվ 5 և Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցներ, որտեղ շրջել ու ծանոթացել են աշխատանքներին՝ առանձնապես կարևորելով ազգային նվագարանների հանրայնացումն ու ազգային, լարային, փողային նվագարանների՝ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ուսուցման իրականացումը։
Երեք դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով՝ կառավարության կողմից հատկացված միջոցների շրջանակում, ուսուցում է ստանում 81 աշակերտ, ընդհանուր առմամբ, Գյումրու վեց դպրոցներում պետական բյուջեից հատկացված շուրջ 29,5 մլն գումարի շրջանակներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով դասավանդվում է 135 աշակերտ։ Նրանց գերակշիռ մասն ազգային նվագարանների բաժիններում են սովորում՝ ուդ, քամանչա, դուդուկ, քանոն, թառ, սանթուր և այլն։ Լարային նվագարանների մեջ երեխաները նախընտրում են ջութակ, թավջութակ, փողային նվագարաններից՝ շեփոր, գալարափող։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44