Տպել
Նորություններ
Հանրապետության տոնի առթիվ անվանական ծառատունկ Շիրակի մարզի դպրոցներում
28.05.2022
Հանուն հայրենիքի ու հայրենի հողի ամենաթանկը` կյանքը, զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնելու, նրանց սխրանքն ու անձնազոհությունը սերունդներին պատմելու նպատակ ուներ` Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մայիսի 28-ին անցկացված ծառատունկը։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված շրջանավարտների և աշխատակիցների յուրաքանչյուրի անվամբ տնկվել է մեկ անվանական ծառ՝ ցուցատախտակով։