Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

28.05.2022

 Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։
Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումն այն նշանակալի իրադարձությունն է, որը հայ ժողովրիդի աննկուն կամքի, անսասան պայքարի, հանուն հայրենիքի ու հայրենի հողի անձնազոհության ու աննահանջության վկայությունն է։
Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է պատմության այդ էջը նորից ու նորից սերտել։ 1918 թվականի Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Սոգըթլուի հերոսամարտերին ու նրանց մասնակցած հերոսներին ենք պարտական անկախ Հայաստանի գոյությամբ։
Համախմբվելով ու միասնականությամբ՝ օրհասական պահին կարողացանք հող հայրենին պահել ու պատմական շրջադարձով ամրագրել մեր պետականությունը։ Հիմա էլ, ժամանակն է բռունցքվելու և այսքան դժվարությունների, մարտահրավերների առջև միասին կանգնելու։ Հայ ժողովուրդը միշտ էլ ամենածանր պահին կարողացել է ոտքի կանգնել, փյունիկի նման վեր հառնել ու առաջ շարժվել։ Ժամանակն է հաստատակամորեն, անցյալից քաղած դասերի, ազգային վեհ գաղափարների շուրջ համախմբվելու, հայրենիքի հանդեպ անսահման սիրով ու նվիրվածությամբ կառուցելու մեր վաղվա օրը՝ հանուն հայ ազգի առաջընթացի, Հայաստանի Հանրապետության անվտանգության։
Հարգելի՛ հայրենակիցներ ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս հիշարժան օրվա առթիվ, մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ ապագա։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23