Նորություններ
Մարզպետի տեղակալն այցելել է Ախուրյան համայնքի Ազատան բնակավայր
30.05.2022
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Ազատան բնակավայր, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շինարարական աշխատանքները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 384 աշակերտական տեղով դպրոցի շինաշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2023-ին։
Պատասխանատուներն այցելել են նաև Ազատանի մարզադպրոց, որտեղ ավարտվել են կտուրի վերանորոգման աշխատանքները։ 2021 թվականի հրատապ խնդիրների լուծման ծրագրով 608 քառակուսի մետր կտուրի վերանորոգման համար Շիրակի մարզպետարանը տրամադրել է 7 մլն 200 հազար դրամ, գումարի մյուս մասը համայնն է տրամադրել։ Մարզադպրոցը հիմնադրվել է 1998 թվականին։ Այստեղ գործում են ազատ ըմբշամարտ, բռնցքամարտ և հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևերի խմբեր, որոնցում հաշվառված են շուրջ 160 պատանի մարզիկներ։ Նրանց ուսումնամարզական գործընթացը կազմակերպում են 8 մարզիչ-մանկավարժներ։