Նորություններ
Գյումիեցի Հովհաննես Բաչկովը նվաճել է Եվրոպայի առաջնության հերթական մեդալը` դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն
30.05.2022
Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ տպավորիչ հաղթանակ է տարել:
Մինչ այդ 1/8 եզրափակչից բռնցքամարտիկը 5։0 հաշվով առավելության էր հասել անգլիացի Ջոզեֆ Թայերսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում ևս 5։0 հաշվով Բաչկովը հաղթել էր չեխ Պետր Նովակին։ Կիսաեզրափակչում նույն 5։0 հաշվով հաղթանակը շնորհվել էր 29-ամյա բռնցքամարտիկին։
Բաչկովն առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2017 թվականին Խարկովում, երկրորդ անգամ` 2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությանը։