Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի բացման արարողությունը

01.06.2022

Այսօր տեղի է ունեցել Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
«Ուրախալի է, որ հունիսի մեկին ենք բացում այս հրաշալի մանկապարտեզը, շնորհավորում եմ բոլոր երեխաներին հունիսի մեկի առթիվ, մաղթում եմ անհոգ մանկություն, պետությունն այս առումով իր հանձնառությունն ունի, որպեսզի մեր փոքրիկները կրթվեն և դաստիարակվեն շատ լավ պայմաններում։ Ուրախ եմ, որ ստացվել է այս համագործակցությունը՝ պետություն-համայնք համագործակցությամբ, Համաշխարային բանկի աջակցությամբ, Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ մեր մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, մի շարք աշխատանքներ ընթացքի մեջ են, սա հերթական համագործակցության լավ արդյունքն է։ Հետամուտ լինելով ՀՀ կառավարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որդեգրած քաղաքականությանը, որը ենթադրում է համաչափ զարգացում բոլոր համայնքներում, յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր համայնքում մենք պետք է ունենանք հավասար պայմաններ։ Կառավարությունն ունի առաքելություն, որն է մինչև 2026 թվականը կառուցել 500 մանկապարտեզ և 300 դպրոց։ Ես ուրախ եմ, որ այդ ամենն ընթացքի մեջ է»,-ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար դրամ։ Վթարային շենքը վերակառուցվել է ամբողջապես՝ սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան։ 75 երեխայի համար նախատեսված նախադպրոցական ուսումնական հաստատությունն ապահովված է օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Ծրագրով իրականացվել է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` հարակից հատվածը սալիկապատվել է, կառուցվել են խաղահրապարակներ, անցուղիներ և ներտարածքային ճանապարհներ: Իսկ Գյումրու ավագանու որոշմամբ մանկապարտեզին գույքի ձեռքբերման նպատակով հատկացվել է 638.000 դրամ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47