Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանի քարտուղարությունը մայիս ամսվա ընթացքում մուտքագրել է քաղաքացիներից ստացված 199 դիմում

01.06.2022

 Շիրակի մարզպետարանի քարտուղարությունը մայիս ամսվա ընթացքում մուտքագրել է քաղաքացիներից ստացված 199 դիմում։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը(31), առողջապահությանը(9), ՏԻՄ(5), կրթությանը(3), ընդունելությանը(2), սոցիալական նպաստի տրամադրմանը(1), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը(1), ինչպես նաև հողաշինական(1), բնապահպանության(1) բնագավառների հիմնահարցերին։ Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանցից 12-ը դեռևս ընթացքի մեջ է։
Քաղաքացիներից ստացված դիմումների գերակշիռ մասը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը՝ 145 դիմում։ Շիրակի մարզպետի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 244-Ա որոշմամբ 47 քաղաքացիների տրվել է դրամական աջակցություն (մարտ և ապրիլ ամիսներին ստացված դիմումներին ի պատասխան)։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23