Նորություններ
Գյումրեցի ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
02.06.2022
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Գյումրու ծանրամարտի մարզադպրոցի սան Ռաֆիկ Հարությունյանը /անձնական մարզիչ՝ Գագիկ Գրիգորյան/ երկամարտի 354 կգ արդյունքով/պոկում՝ 160 կգ, հրում՝ 194 կգ/նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ ՀՀ ազգային հավաքական թիմի կազմում ընդգրկված են շիրակցի բազմատիտղոսակիր 5 ծանրորդներ՝ Ռաֆիկ Հարությունյանը/81 կգ/, Արա Աղանյանը/96 կգ/, Սամվել Գասպարյանը/102 կգ/ և գերծանր քաշայիններ՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։