Նորություններ
Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է հերթական ցուցահանդեսը
02.06.2022
Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է հերթական ցուցահանդեսը․ այս անգամ նկարների հեղինակները մանուկներն են։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի 5-14 տարեկան սաների 30 աշխատանք է ցուցադրության մեջ ընդգրկվել։ Կենտրոնի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանին ու սաներին այսօր հյուրընկալել է Շիրակի մարզպետի տեղակալը։ Կարեն Մանուկյանը մարզպետի անունից շնորհավորել է մանուկներին, նրանց մաղթել ամենայն բարիք ու անհոգ մանկություն։