Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
03.06.2022
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ Ձեզ Վերջին դասի առթիվ:
Դպրոցական տարիները կրթվելու, երազելու, սիրելու, սպասումներով ու հավատով լի տարիներ են։ Կյանքի այդ հատվածն անցնում է վայրկյանի նման, սակայն բոլորիս հիշողությունների անբաժան մասն է մնում։
Օրն ինքնին մեծ խորհուրդ ունի, այն ազդարարում է Ձեր մուտքը դեպի նոր կյանք, նոր աշխարհ, որտեղ սպասվում են անակնկալներ, նոր փորձություններ ու նոր մարտահրավերներ, բայց նաև ինքնադրսևորման և ինքնահաստատման լայն հնարավորություններ։ Կրթությունը մնայուն է և արդի ցանկացած ժամանակաշրջանում։ Գիտելիքներն ու արժեքները, որոնք Ձեզ հասու են դարձել դպրոցից ու սիրելի ուսուցիչներից, պետք է դարձնեք Ձեր ճանապարհի ուղեցույցը, Ձեր նոր կյանքի հիմնասյունը՝ դառնալով նախ լավ մարդ, կրթված ու բանիմաց մասնագետ և, իհարկե, մեր երկրի արժանի քաղաքացի։
Հայրենիքի հանդեպ ունեցած սիրո, նվիրվածության, հավատարմության առհավատչյան դպրոցական պատերի ներսում հայ մանկավարժներից ստացած գիտելիքահեն, հայրենանվեր դաստիարակությունն է, որն անգնահատելի է ու գովեստի արժանի։
Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ, Ձեր ծնողներին և ուսուցիչներին այս տոնական օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, նոր բարձունքներ ու նվաճումներ, երջանիկ ու խաղաղ կյանք։
Սովորեք առանց վհատվելու ընդառաջ գնալ երազանքներին և դրանք իրականություն կդառնան