Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Սամվել Գասպարյանը /անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան/ 102 կգ քաշայինների մրցապայքարում երկամարտի 390 կգ արդյունքով /պոկում՝ 176 կգ, հրում՝ 214 կգ/ նվաճեց արծաթե մեդալ։