Նորություններ
Եվրոպայի առաջնությանը գյումրեցի 5 ծանրորդները նվաճեցին 2 ոսկե, 8 արծաթե և 3 բրոնզե մեդալ
05.06.2022
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումների վերջին օրը մրցահարթակ ելան աշխարհամասի գերծանր քաշային ուժեղագույն ծանրորդները։ Նրանց թվում էին շիրակցի երկու դյուցազունները՝ Գյումրու համալիր մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանը /անձնական մարզիչ՝ Կարեն Կարապետյան/ և Գյումրու ծանրամարտի մարզադպրոցի սան Գոռ Մինասյանը /անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան/։ Նրանք երկամարտի 451 կգ և 446 կգ արդյունքներով համապատասխանաբար գրավեցին 2-րդ և 3-րդ տեղերը։
Եվրոպայի առաջնությանը մասնակցող ՀՀ ազգային հավաքական թիմի կազմում ընդգրկված գյումրեցի 5 ծանրորդները նվաճեցին 2 ոսկե, 8 արծաթե և 3 բրոնզե մեդալ, որոնցից 5-ը՝ երկամարտում, 5-ը՝ պոկում և 3-ը հրում մրցաձևերում