Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանի պատասխանատուները հանդիպել են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

07.06.2022

 Շիրակի մարզպետարանի պատասխանատուներն հանդիպել են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է կազմակերպության կողմից իրականացվող «ԱՐԱՄԱԶԴ, սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացում» ծրագիրը և դրա իրականացման հարցում մարզային իշխանությունների նախանշած առաջնայնությունները։ Ծրագիրը մեկնարկել է ապրիլից, որի նպատակն է Հայաստանի սահմանամերձ տարածաշրջաններում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը տեղական դերակատարների հզորացման միջոցով: Ծրագրի տևողությունը 3 տարի է, իրականացվելու է Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում:
Մարզպետարանի պատասխանատուները՝ անդրադառնալով մարզի սահմանամերձ համայնքների հզորացմանն ու կենսապայմանների բարելավմանը, կարևորել են ծրագիրն ու փոխանցել Շիրակի մարզպետի համագործակցելու պատրաստակամությունը, ինչպես նաև ներկայացրել են համայնքների խնդիրները, կարիքներն ու առաջնահերթությունները, որի շուրջ կիրականացվեն ծրագրային գործողությունները։
Նշենք, որ ծրագրի արդյունքում յուրաքանչյուր թիրախ մարզում նախատեսված է ընտրել մեկ միավորված համայնք, որտեղ իրականացվելու են բնակչության շրջանում սոցիալական տնտեսության և աշխատունակության խթանմանն ուղղված համապարփակ գործողություններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20