Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների աճման միտում է նկատվում

10.06.2022

 2022-ին 2021-ի համեմատ Շիրակի մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները աճման միտում ունեն։ Հատկապես կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույսերի ցանքի աճ է սպասվում։
Գյուղատնտեսական ցանքատարածությունները դիտարկելու և ուսումնասիրելու, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի ընթացքին հետևելու, ինչպես նաև առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Աշոցք խոշորացված համայնքի Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն բնակավայրերում: Պատասխանատուներն այցելել են նաև Փոքր Սարիար բնակավայրում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար» ֆերմա, ինչպես նաև Սարապատ բնակավայրում «Սարապատի բարիքներ» ջերմոց:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակավայրերում պարարտանյութերի տրամադրման գործընթացին։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութեր: Հունիսի 8-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների կողմից ձեռք է բերվել շուրջ 3500 տոննա ազոտական պարարտանյութ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-08-12 17:43:14