Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին

13.06.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։
Հանդիպման առանցքում Գյումրիում առանձին ցուցասրահ կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները, դրանք այժմ Հայաստանի ազգային պատկերասրահում են պահվում։
«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու մեր համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, ինձ համար ուրախալի է, որ պետք է խոսենք Գյումրիում նոր ցուցասրահ կառուցելու ծրագրի մասին, արդյունքում շատ հիանալի նախաձեռնություն կյանքի կկոչվի։ Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կունենա ցանկալի արդյունք և մենք ևս մեկ անգամ կվերահաստատենք մեր երկու երկրների կառավարությունների բարեկամական կապերը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Դեսպան Դեվալը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար․ «Տիկին մարզպետ, ուրախ եմ մեր հանդիպման համար, ուրախ եմ գտնվել մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրիում և առավել ոգևորիչն այն է, որ քննարկում ենք այսպիսի կարևոր նախաձեռնություն։ Ինձ համար անչափ կարևոր է տեսնել ձեր պատրաստակամությունը»։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումն ու ապակենտրոնացված բիզնես գործակցությունը, անդրադարձ է կտարվել նաև հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին ընդառաջ Գյումրիում միջոցառումներ անցկացնելու հարցին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23