Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական համերգ Ռուսաստանի օրվան նվիրված

14.06.2022

 Նախօրեին Շիրակի մարզպետարանի «Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի, «Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին, Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսարանի հիմնադրման 20-ամյակին և Ռուսաստանի օրվան։
Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, մարզային իշխանության և հյուպատոսարանի ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ ջոկատի բարձրաստիճան զինվորականներ։
«Մեր նախաձեռնությունը երեք կարևոր իրադարձությունների առթիվ է՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյան, Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսարանի հիմնադրման 20-ամյակ ու Ռուսաստանի օր, այս նշանակալի օրերի առթիվ մենք համախմբվել ենք այս մշակութային երեկոյի շրջանակում։ Վստահ եմ՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը կամրապնդվի նաև մշակութային սերտ համագործակցությամբ»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը՝ շնորհակալություն հայտնելով Շիրակի մարզպետին նախաձեռնության համար․ «Տիկին մարզպետ թույլ տվեք իմ և դեսպանի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ այս գեղեցիկ միջոցառման համար։ Ռուսաստանին ու Հայաստանին, ճիշտ նկատեցիք, դարավոր բարեկամությունը, ես կասեի եղբայրական հարաբերություններն են կապում, վստահ եմ, որ դրանք կամրապնդվեն նաև մեր համատեղ ջանքերով»։
Այնուհետ, Շիրակի մարզպետը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, երկու երկրների բարեկամության ամրապնդման, զարգացման գործում ներդրած ջանքերի համար շնորհակալագրեր է հանձնել մի շարք գործիչների։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46