Նորություններ
Քննարկում «Ներառական կրթությունը և աշխատանքը հաշմանդամություն ունեցող անձանց համար
14.06.2022
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր անցկացվել է քննարկում` «Ներառական կրթությունը և աշխատանքը հաշմանդամություն ունեցող անձանց համար․ մարտահրավերներ և քաղաքականության առաջնահերթություններ» խորագրով, որին մասնակցել են մարզային իշխանության, քաղհասարակության ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ։
Ծրագրի նպատակն է երիտասարդներին տրամադրել հնարավորություն բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, գտնել աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող միջոցառումների հաջողությունները, մատչելիությունը և ներառականության մարտահրավերները։