Նորություններ
Շիրակի մարզպետարանը միացել է արյունատվության արշավին
14.06.2022
Շիրակի մարզպետարանը միացել է առողջապահության նախարարության, «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» և Հայկական Կարմիր խաչի ընկերության արյունատվության արշավին, որն անցկացվել է այսօր՝ արյան դոնորի համաշխարհային օրը և կրում է «Արյուն հանձնելը համերաշխության քայլ է» խորագիրը:
Արյունատվության ակցիան նպատակ ունի տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը որպես կենսակերպի ու մշակույթի մաս մեր երկրում։ Ամեն տարի արյան և արյան արգասիքների փոխներարկումը թույլ Է տալիս փրկել միլիոնավոր մարդկային կյանքեր, մեծացնել այն հիվանդների կյանքի տևողությունը և բարելավել դրա որակը, որոնք տառապում են իրենց կյանքին սպառնացող առողջության խանգարումներից: