Նորություններ
Քննարկման հրավեր՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված
15.06.2022
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպումներ են անցկացնում տարբեր կառույցների, մասնագիտական տարբեր շրջանակների հետ՝ կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի բնակիչների, ավագանու անդամների, այլ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 23-ին, ժամը 11:00-ին՝ Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում։
Բոլորին հրավիրում ենք մասնակցելու։
Հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկմանը։