Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկում տրվել է ամառային զորակոչի մեկնարկը

16.06.2022

 Արթիկում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը: Պարտադիր զինվորական ծառայության են մեկնել 10 նորակոչիկներ։ Նրանց հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները:
Կարեն Մանուկյանը խաղաղ ու անվտանգ ծառայություն է մաղթել երիտասարդներին. «Սիրելի նորակոչիկներ, որքան պարտավորեցնող, նույնքան պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ձեր ծառայության ժամանակ ոչ մի վայրկյան չկորցնեք զգոնությունն ու սթափությունը, միշտ եղեք ձեր ծառայակից ընկերների կողքին։ Հայոց բանակը մեր անվտանգության երաշխավորն է և այսուհետ դուք էլ եք մեր պաշտպանը։ Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն անցի առանց փորձությունների ու առողջ վերադառնաք ձեր օջախները։ Բարի երթ եմ մաղթում բոլորիդ»։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար ընկած հերոսների հուշահամալիրի առջև:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56