Տպել
Նորություններ
40 հա հողատարածքում 150 հազար ծառ
17.06.2022
40 հա հողատարածքում 150 հազար ծառ․ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ բնակավայրում համայնքապատկան հողատարածքների անտառատնկման աշխատանքներն ավարտված են։ Շիրակի մարզպետարանի ոլորտային պատասխանատուների դիտարկման պահին ծառերի կպչողականությունը կազմել է մոտ 90%։ Անտառատնկման աշխատանքներն իրականացվել են Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ և «Էյ Թի ՓԻ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ։