Նորություններ
Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի որոշ ճանապարհների շինարարական աշխատանքները շարունակելու համար
17.06.2022
Կառավարությունն այսօր 4 մլրդ 267 մլն դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մոտ 53.1 կմ ճանապարհներիի նորոգման աշխատանքներն ավարտելու համար:
Ծրագրերն իրականացվել են Շիրակի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում։
Շիրակի մարզում ընթացքի մեջ են Գյումրի - Կապս - Ամասիա - /Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, դրանց շարունակությունն ապահովելու համար հատկացվել է 239 մլն 593 հազար դրամ։ 529 մլն 396 հազար դրամ էլ նախատեսվել է Գյումրի (Տ-7-58) - Արևիկ – Այգաբաց - Վարդաքար - /Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի 5,3 կմ հատվածի հիմնանանորոգման աշխատանքների շարունակության համար, Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի ասֆալտապատման նպատակով էլ՝ 127 մլն 915 հազար։