Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ
20.06.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Բարձրացված հարցերն առնչվել են բնակարանային, առողջապահական խնդիրներին, ֆինանսական աջակցություն տրամադրելուն, անձնական մի շարք հարցերի։
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը մարզպետը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ` դրանց տալով համարժեք լուծումներ և պարզաբանումներ։ Որոշ հարցերի լուծման համար պատասխանատուները մարզպետի հանձնարարությամբ լրացուցիչ ուսումնասիրություն կիրականացնեն` իրավասությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ: