Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային իշխանությունները հետևել են Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

21.06.2022

 Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Կարեն Մանուկյանը, Գյումրու համայնքապետի տեղակալների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչերի հետ այսօր հետևել են Գյումրիում իրականացվող մի շարք սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակն է եղել, որի 2018 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ «Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կազմակերպում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%։ Աշխատանքներն իրականացրել է «Վահրադյան Շին» ընկերությունը։ Քանի որ շինարարական աշխատանքները ավարտված չեն գումարն ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին։ Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հետևել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Նշենք, որ հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելիների և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, դրանք կավարտվեն 2022 թվականին: Հիմնադրամի երկրորդ ծրագրով` սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով, «Մուշ» թաղամասում մեկնարկել է 9 հարկանի 2 բնակելի շենքերի կառուցման աշխատանքները՝ Գյումրի քաղաքում բնակվող 44 օրյա պատերազմի հաշմանդամ զինծառայողների, երկրաշարժից անօթևան մնացած, տնակներում բնակվող ընտանիքների համար, որոնք երբևէ չեն ստացել փոխհատուցում երկրաշարժի ժամանակ կորցրած տան դիմաց։ Նախատեսվում է կատարել կոնստրուկտորական, համաշինարարական և օդափոխության համակարգի աշխատանքներ, անցկացնել ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման, արտաքին ինժեներական ցանցերը, կատարել ներքին հարդարման աշխատանքներ, տարածքի բարեկարգում: Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Կարմիր գլխարկ մանկապարտեզում, որտեղ 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տեղադրվել է 16 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ 30 մոդուլներով։ 7 մլն 474 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60%-ը կառավարությունն է տրամադրել, մնացած գումարը համայնքային բյուջեից է հատկացվել։ Մանկապարտեզը 2022-ի սուբվենցիոն ծրագրերից ևս կօգտվի, նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում։ Այս ծրագրին կառավարության աջակցությունը 70% է։ Տեխնիկական սպասարկման պարկ այցելության ժամանակ մարզպետի տեղակալներին է ներկակացվել 2018 թվականին ձեռքբերված 2 ինքնաթափ, 3 աղբատար մեքենասարքավորումներն, ինչպես նաև 2019 թվականի ծրագրով գնված 1 Էքսկավատոր-ամբարձիչը և 12 նոր սարքավորումը, 6 աղբատար, 1 վակումային, 4 կոմբինացված և 1 գրեյդեր մեքենասարքավորումները։ Ընդհանուր 480 մլն 455 հազար դրամ արժողությամբ ծրագրի կառավարության համամասնությունը կազմում է 50%։ Եվս 23 մրավոր տեխնիկա և 3 միկրոավտոբուս էլ համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 2020 թվականին, կրկին կառավարության 50 տոկոս աջակցությամբ։ 2022 թվականին 3 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա է նախատեսվում սուբվենցիոն ծրագրով գնել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23