Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենին

22.06.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Կարևորելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունն ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում` Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումների արդյունքում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ,որոնք կլինեն արդյունավետ․«Ուրախ եմ ձեզ հանդիպելու։ Երկաթուղու գործունեությունն, իհարկե, շատ կարևոր է` հաշվի առնելով հատկապես այն որ, որ Շիրակի մարզը տրանսպորտային կապերի առանցքում է։ Ես տեղյակ եմ, որ դուք բոլորովին վերջերս հանդիպել եք Ձեր Վրաստանի գործընկերոջը և ուրախ կլինենք, որ մեր մարզի համար էլ արդյունավետ առաջարկներ լինեն։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային ուղիների զարգացմանը և ընդլայնմանը, որը ներառված է նաև կառավարության հնգամյա զարգացման պլանում, կարևոր է երկաթուղու հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար և բեռնատար կազմով համալրումը»,- նշել է Շիրակի մարզպետը։ Պարոն Մելնիկովը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ նշել է, որ նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումների առումով աճ ունեն, 2021-ին 59 հազար ուղևոր է փոխադրվել, այս տարի՝ 63 հազար։ Ըստ Ալեքսեյ Մելնիկովի,Գյումրիում նոր գնացքներ են աշխատում, նախորդ տարի վերանորոգել Է հյուրանոցը։ Նազելի Բաղդասարյանը կարևորել է գնացքների անվտանգ երթևեկության ապահովումն, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ հատկապես տուրիստական նոր սեզոնին ընդառաջ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը:
Հաշվի առնելով այն, որ Հայասատանի կառավարությունը այս տարվա հուլիսի 1-ից ավելացնելու է անկանխիկ եղանակով գործարքների թիվը` Նազելի Բաղդասարյանը խոսել է էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու մասին, որը մինչ օրս չի կիրառվում Հարավկովկասյան երկաթուղիներում։ Պարոն Մելնիկովը վստահեցրել է, որ նման ծրագիր ունեն։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել ուղևորափոխադրումների ժամերը քննարկել՝ նպատակ ունենալով նպաստել տուրիստական հոսքերի ավելացմանը։
Քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32