Նորություններ
Խորհրդակցություն Արթիկ համայնքում ոռոգման խնդիրների շուրջ
23.06.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, համայնքի վարչական պատասխանատուների, մարզի տարածքը սպասարկող ՋՕԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Արթիկի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել , որի ժամանակ քննարկվել են Արթիկ համայնքի ոռոգման հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, այդ թվում` Մանթաշի ջրամբարից մինչև Վարդաքարի ջրամբար ջրամղմանը, ոռոգման համակարգերի մաքրմանն առնչվող խնդիրներ։ Հանդիպման ժամանակ անդարադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, կորուստների նվազեցմանը և ջրատարների մաքրմանը: Մարզպետի տեղակալը պատասխանատուներին հորդորել է առավել զգոն լինել, աշխատանքներն իրականացնել կանոնակարգված և սեղմ ժամկետներում ավարտին հասցնել Գետափ-Անուշավան հատվածի ներհամայնքային ոռոգման ցանցի մաքրման աշխատանքները։