Նորություններ
Կառավարության որոշմամբ սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման ժամկետները փոփոխվել են
23.06.2022

Կառավարության այսօրվա որոշմամբ, սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացները կիրականացվեն սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում: Սա հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարվա սկզբից, իսկ շինարարական աշխատանքները՝ անմիջապես եղանակային բարենպաստ պայմանների դեպքում։
Հաջորդ փոփոխությունը համայնքների խոշորացմանն է վերաբերում:
Այն համայնքներում, որտեղ կլինի խոշորացման գործընթաց, և ինչ-ինչ խնդիրներ առաջանան ավագանու չձևավորման, նիստերի չկայացման հետ կապված, հնարավորություն կրտվի ժամկետներից դուրս նորից դիմել սուբվենցիոն հայտերի համար:
Մյուս փոփոխությունը կապված է գյուղական փողոցների սալարկման ուղղությամբ կատարվող աշխատանքների հետ. փոխվել է կառավարության աջակցության տրամադրման չափը՝ 50-70 տոկոս: