Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալներն ԱԻՆ նախարարի հետ եղել են մարզի մի քանի հրշեջ-փրկարարական կենտրոններում

28.06.2022

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների հետ նախարարը ծանոթացել է Աշոցք համայնքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ կառոցվող հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նշենք, որ Շիրակի մարզի 3 հրշեջ-փրկարարական կայաններից 2-ը՝ Գյումրիում և Ախուրյանում, շահագործման են հանձնվել 2021 թվականին, Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականին։ Պատասխանատուներն այցելել են նաև Ամասիայի հրշեջ փրկարարական կենտրոն, ծանոթացել առկա իրավիճակին ու խնդիրներին։ Այցի շրջանակներում, լինելով Գյումրու և Ախուրյանի կենտրոններում, պատասխանատուները հավաստիացել են, որ առկա պայմաններն ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին, ջոկատները համալրված են ժամանակակից գույք-սարքավորումներով, ավտոմեքենաներով, մասնագիտացված հրշեջ-փրկարարներով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23