Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանի գյուղտնտեսության ոլորտի պատասխանատուները ծանոթացել են Բավրա, Սիզավետ և Թավշուտ բնակավայրերում առկա խնդիրներին

29.06.2022

Շիրակի մարզպետարանի գյուղտնտեսության ոլորտի պատասխանատուները համայնքներ հերթական այցի շրջանակներում եղել են Աշոցք խոշորացված համայնքի Բավրա, Սիզավետ և Թավշուտ բնակավայրերում՝ դաշտավարության և անասնապահության ընթացքը դիտարկելու և ուսումնասիրելու, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսական ցանքատարածությունների աճ է նկատվում, անասնապահությամբ զբաղվողների շրջանում անասնակերի սակավություն չի սպասվում:
Պատասխանատուներն այցելել են Բավրա բնակավայրում գործող «Նոր Հատիկ» հնդկացորեն մթերող, վերամշակող և իրացնող գործարան, ծանոթացել խնդիրներին։ 5000 տոննա արտադրական հզորությամբ գործարանը հումքի բացակայության պատճառով սիստեմատիկ չի աշխատում։ Թավշուտ բնակավայրում եղել են հակակարկտային կոնստրուկցիաներով ցանցապատված ելակի և ազնվամորու արտադրությամբ զբաղվող տնտեսությունում, ինչպես նաև անասնապահական ֆերմայում, որտեղ տնտեսվարողը պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում ձեռք է բերել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59