Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Հառիճ բնակավայրում իրականացվում են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ

30.06.2022

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Հառիճ բնակավայրում իրականացվում են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։
«Արհովշին» ընկերությունը կառուցում է մայթեր, ջրահեռացման համակարգը, 200 գծամետր հատվածում կիրականացվի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում և նոր ծածկի տեղադրում, կտեղադրվեն նաև ճանապարհային նշաններ։ Շինարարական աշխատանքների ժամկետն է 6 ամիս։
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20