Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակցի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը` ոսկե մեդալակիր

02.07.2022

ՀՀ հավաքական թիմի կազմում Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր գերազանց հանդես եկավ Շիրակի մարզի ներկայացուցիչ՝ Ազատանի մարզադպրոցի 79 կգ քաշային կարգի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը։
Մարզիչ Կարապետ Ենգոյանի սանը հաջորդաբար հաղթելով Ռումինիայի /10։0/, Իտալիայի /10։0/ և Ադրբեջանի /3։1/ ներկայացուցիչներին` դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ 9։4 հաշվով առավելության հասավ Վրաստանը ներկայացնող Օթարի Ադելշվիլու նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր։
Ի դեպ, սա արդեն մեր ըմբիշի երկրորդ ոսկե մեդալն է Եվրոպական ստուգատեսերում՝ 2018 թվականին Մուշեղը դարձել էր Եվրոպայի դպրոցականների առաջնության հաղթող։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59