Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում տեղի է ունեցել «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը»

03.07.2022

 ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը` կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք` «Ուռուցքաբանական ֆորում»:
Առաջին ֆորումը՝ «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը», այսօր տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որին ներկա էր նաև Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը:
Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը, Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Ֆորումի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՈւԱԿ-ի բոլոր բաժանմունքների ղեկավարները, ովքեր մարզային գործընկերների հետ կիսվեցին իրենց փորձով, տարբեր գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:
«Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումին» մասնակցեցին շուրջ 100 մասնագետներ՝ ՀՀ Շիրակի մարզում մասնագիտական գործունեություն ծավալող ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ռադիոլոգներ, ԱԱՊ օղակի բժիշկներ, առողջապահության կառավարման և կազմակերպման մասնագետներ և այլ՝ հարակից մասնագիտացումներով բժիշկներ։ Ֆորումի բոլոր մասնակիցներին կշնորհվի հավաստագրեր՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտով:
Նման ֆորումների կազմակերպման նպատակներն են Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում առկա և հասանելի ծառայությունների մասին մարզային բուժաշխատողների իրազեկվածության բարձրացումը, Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ձեռքբերումների և ուղենշվող զարգացումների հետ ծանոթացումը, ինչպես նաև ՈՒԱԿ-ում իրականացվող բացառիկ վիրահատությունների ու մատուցվող ծառայությունների ներկայացումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23