Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպեը ներկա է գտնվել Գյումրու Հայորդաց տան «ԱկնԷ» երգչախմբի մենահամերգին

04.07.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել Գյումրու Հայորդաց տան «ԱկնԷ» երգչախմբի մենահամերգին և անդրանիկ սկավառակի շնորհանդեսին:
«Ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, քանի որ հնարավորություն ունեցանք հաղորդակից լինելու բարձրակարգ երաժշտության և մեր մանուկների թոթով լեզվով և ձայնով ևս մեկ անգամ լսել ու հավատալ, որ գեղեցիկ արվեստով կարելի է հաղթահարել ամեն բան։ Ինչպես ժամանակին Շոպենն է ասել՝ երաժշտությունը կարողանում է կարծրատիպեր կոտրել։ Այսօր մենք այս երաժշտության շնորհիվ կարողացանք հաղորդակից դառնալ բարձրաշխարհիկին ու հոգևորին, որոնք մեր սրտի և մեր էության խորքում են, պարզապես պետք է կարողանանք թույլ տալ, որ այն մեր սրտից դուս գա, իսկ դա հնարավոր է լավ երաժշտության, լավ արվեստի միջոցով։ Վստահ եմ, որ այս փոքրիկները հայի պատվիրականերն են ամբողջ աշխարհում և հայկական շունչն իրենց հետ կտանեն այլ երկրներ»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը։
Երգչախումբը ստեղծվել է 2014 թվականին և գործունեության կարճ ժամանակահատվածում ճանաչում ձեռք բերել։ Վերջերս էլ Հունաստանում կայացած երգչախմբային միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրել է հենց Գյումրու Հայորդյաց տան «ԱկնԷ» երգչախումբը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17