Նորություններ
2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով Շիրակի մարզում կիրականացվեն ոռոգման համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ
07.07.2022

Շիրակի մարզի երեք միավորված համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն ոռոգման համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 705.7 մլն դրամ է, գումարի 65 տոկոսը կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող ոռոգման համակարգի ընդհանուր երկարությունը կկազմի 14.3 կմ, իսկ ոռոգվող տարածքը 1014 հա։ Ծրագրից օգտվելու են 2185 տնային տնտեսություն։
Ախուրյան համայնքում՝ Բասեն, Հովիտ, Երազգավորս և Բենիամին բնակավայրեր (890 հա)
Արթիկ համայնքում՝ Նոր կյանք և Սպանդարյան բնակավայրեր (65 հա)
Անի համայնքում՝ Շիրակավան բնակավայր (59 հա)