Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կռավարությունը 2022 թ․ բյուջեում վերաբաշխում է կատարել Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքների համար

11.07.2022

 Ռազմավարական կարևոր նշանակության Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկման և «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների պայմանագրով նախատեսվող կանխավճարի գումարի վճարումն ապահովելու նպատակով ՀՀ կռավարությունը 2022 թվականի պետական բյուջեում կատարել է վերաբաշխումներ և հատկացրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ կանխավճարը հատկացնելու նպատակով։
«Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի՝ «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում, կնքման փուլում է «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների պայմանագիրը, որի շրջանակներում նախատեսվում է կանխավճարի վճարում՝ միայն վարկային միջոցներից։
Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, առաջին փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում, իսկ հետագայում՝ մինչև 60 մլն մ3: Այն ներառվելու է ջրային ռեսուրսների համատեղված կառավարման շրջանակում, Ախուրյանի գետավազանի ջրային ռեսուրսների առավել կայուն կառավարման ապահովման համար: Կկառուցվի ինքնահոս ոռոգման փակ ցանց, որի արդյունքում մարզում կոռոգվի 8000 հա լրացուցիչ վարելահող, ինչպես նաև ջրապահովվածություն կստեղծվի 3000-4000 հա վարելահողերի համար: Կապսի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջանների շատ համայնքներում հացահատիկի ինքնահոս համակարգով մշակությունից անցնելու, ինչպես ինտենսիվ, այնպես էլ բարձրարժեք գյուղատնտեսական մշակաբույսերի և այգիների հիմնմանը:
Նշված տարածաշրջանների 1400-1600 մ բարձրություններում հնարավոր կլինի ավելի քան 3000 հա գարու ցանքերը փոխարինել կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիներով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23