Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի երկու միավորված համայնքներում կիրականացվեն փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ

11.07.2022

 Շիրակի մարզի երկու միավորված համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն փողոցային լուսավորության համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ։
Ծրագրերի ընդհանուր արժեքը 105.5 մլն դրամ է, գումարի 55 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցային լուսավորության համակարգի ընդհանուր երկարությունը կկազմի 14 կմ, իսկ լուսատուների և հենասյուների քանակը՝ 409։ Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ բնակավայրերում (350 LED)
Ամասիա համայնքի Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրերում (59 LED) ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23