Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարզաբանում Բագրավանի ճանապարհ փակելու պահանջների վերաբերյալ

12.07.2022

Մարզի բնակիչների կողմից Բագրավանի ճանապարհ փակելու և նրանց պահանջների վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հ-75, Մ-9- Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300- կմ60+200 ճանապարհահատվածի հիմնանորոգման մրցույթը կայացած է, առկա է հաղթող կազմակերպություն, իսկ հինգշաբթի օրը կայանալիք Կառավարության նիստում գումար կտրամադրվի շինաշխատանքները սկսելու համար։
Այսինքն՝ մոտ ժամանակներս արդեն նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքները կմեկնարկեն։
Հարկ ենք համարում նշել, որ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի գլխավորությամբ աշխատակիցները եղել են նշյալ հատվածում։ Քաղաքացիներին տրվել է սպառիչ պատասխան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23