Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի հանրապետական նշանակության երկու ճանապարհների նորոգման համար

14.07.2022

 Կառավարությունն այսօրվա նիստով գումար է հատկացրել Շիրակի մարզի Երերույքի տաճար տանող և Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման համար։

 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամ գումար նախատեսվել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250 - կմ37+500 և կմ45+300 - կմ60+200 հատվածների հիմնանորոգման համար։ Շինարարությունը իրականացնելու է «Եվրոասֆալտ» ՓԲԸ -ն։
Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+700 հատվածի հիմնանորոգոման նպատակին նախատեսվել է 300 մլն 264 հազար դրամ։ Շինարարությունն իրականացնելու է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42