Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի հերոսների անունները հավերժացնող հուշատախտակի բացմանը

14.07.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է «Պատվո Բլուր» հուշահամալիրում 1855 թվականի Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակի և հրամանատար գեներալ-մայոր Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարի բացման արարողությանը, որին ներկա են եղել Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, մարզային և քաղաքային իշխանությունների, ՌԴ Տվեր քաղաքի հանրային պալատի ներկակայացուցիչներ, հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը խոսել է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին․ «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել մի վայրում, որտեղ հավերժացած է ոչ միայն պատմությունը, այլ նաև մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Այսօր ևս մեկ անգամ հարգելով մարտի դաշտում զոհված հերոսների հիշատակը և հավերժացնելով նրանց անունները՝ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում։Անչափ գնահատում ենք այն մարդկանց գործուն ջանքերը, որոնց շնորհիվ այս ամենը կյանքի կոչվեց»։
Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման, Գյումրի և Տվեր քաղաքների միջև համագործակցության հաստատման, «Պատվո բլուր» հուշահամալիրում Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնելու գործում ներդրած ջանքերի համար Շիրակի մարզպետը շնորհակալագիր է հանձնել Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» տնօրեն, հոգևոր հայր Ռոման Մանիլովին։ Միջոցառման ավարտին ներկաները ծաղկիկներ են խոնարհել Կարսի գրավման համար զոհված երեք գնդերի հրամանատարների տապանաքարերին։
Նշենք, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ և ՌԴ իշխանությունների աջակցությամբ, Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» միջոցներով և Գյումրու «Ռոտարի» ակումբի կողմից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:42:58