Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել համայնքային սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացին

15.07.2022

 Համայնքների խոշորացումից հետո սոցիալական բնագավառում աշխատանքների հասցեականության բարձրացման, քաղաքացիների հետ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև համայնքային սոցիալական աշխատողների կարիքների գնահատումից ելնելով՝ Շիրակի մարզպետարանի և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի» համագործակցությամբ հուլիսի 14-ից Աղվերանում մեկնարկել է Շիրակի մարզի նորանշանակ համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը։
Կարևորելով մարզում համայնքային սոցիալական աշխատողների գործունեության արդյունավետության բաձրացումը և համայնքում առկա սոցիալական հիմնախնդիրներին արագ արձագանքելը՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հետևել է դասընթացներին, ողջունել մասնակիցներին և հաջող ընթացք մաղթել աշխատանքներին։
Կարողությունների զարգացման դասընթացի շրջանակներում մասնակիցներն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն համայնքում երեխաների պաշտպանության կազմակերպման և ընտանիքներից երեխաների անհարկի բաժանումը կանխարգելելու, դեպքի վարման մեթոդաբանության և դրա կիրառման հնարավորությունները համայնքում, երեխաների խնամքի կազմակերպման այլընտրանքային
տարբերակների, համայնքային սոցիալական աշխատողի դերի, գործունեության ցանկալի եղանակների և այլնի մասին։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքահեն ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում։ Դասընթացին մասնակցում են Շիրակի մարզի համայնքային 12 սոցիալական աշխատողներ, ավարտին մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45