Նորություններ
Արթիկ համայնքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցների կառուցման աշխատանքներ
15.07.2022

Շիրակի մարզի Արթիկ միավորված համայնքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ՝ սալարկմամբ և խճապատմամբ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 253.8 մլն դրամ է, գումարի 55 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցների տուֆ քարով սալարկմամբ ընդհանուր երկարությունը կկազմի 4․1 կմ։
Ծրագիրն իրականացվելու է Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերում։