Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարին մասնակցության հրավեր

18.07.2022

 2022 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով՝

1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ:

2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տղամարդիկ:
Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ 1500 մետր լողատարածություններում:
Հայտը ներկայացնող անձը պետք է հանձնի նախնական ստուգարք ՝ մասնակցի լողալու ունակության մակարդակը որոշելու համար «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից որոշված լողավազանում:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ վերջին հինգ տարիների ընթացքում մասնակցել են լողի ՀՀ առաջնություններին, կամ միջազգային մրցաշարերին:
Մրցաշարին մասնակցություն ունեցող անձինք կարող են դիմել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, էլ. հասցե՝ swimmingrm@mail.ru հասցեով:

Հայտի ձև

Ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդյան թիվ

Անձնագիր (սերիա, համար)

Բնակության վայրը, հասցեն

Հեռախոսահամար

Տեղեկանք առողջության վերաբերյալ (բժշկի թույլտվության պատճեն)։

Դրամական մրցանակներ

1-ին տեղ՝ 1 000000 ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 600 000 ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 400 000 ՀՀ դրամ

4-րդ տեղ՝ 150 000 ՀՀ դրամ

5-րդ տեղ՝ 100 000 ՀՀ դրամ

6-10-րդ տեղեր` 75 000 ՀՀ դրամ

11-20-րդ տեղեր` 50 000 ՀՀ դրամ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23