Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հետևել է Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

18.07.2022

 Ընթացքի մեջ են Շիրակի մարզի Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հետևել է աշխատանքների ընթացքին։ Շինարարի հետ զրույցում մարզպետը կարևորել է աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը․«Ուրախ եմ, որ այս ճանապարհաշինական աշխատանքներն ակտիվ կերպով ընթանում են, լիահույս եմ, որ դրանք կիրականացվեն ժամկետի մեջ և առանց թերացումների,հնարավոր կլինի երկար ժամանակ շահագործել»,- նշել է մարզպետը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 338 միլիոն դրամ։ Շինարարությունն իրականացնում է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Արդեն մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել են մայթեր, կողնակներ, կողային առուներ, տեղադրվել են ջրահեռացման վաքեր։Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22