Նորություններ
Համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները վերապատրաստումներ են անցել
21.07.2022
Շիրակի մարզի 3 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հուլիսի 19-21-ը վերապատրաստումներ են անցել՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան։
Դասընթացների կազմակերպման և պատշաճ անցկացման ամբողջ գործընթացը վերահսկվել է մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության կողմից։
Վերապատրաստումների ծրագրում ընդգրկված են համայնքների պարտադիր և կամավոր խնդիրներին, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին, վերջիններիս գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը, համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և բյուջեի կազմման և հաստատման գործընթացներին, համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հմտություններին, համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության փոխկապակցվածությանը, համայնքի բյուջեի կատարմանը, կատարման հսկողությանն ու վերահսկողությանը, տեղական ինքնակառավարման համակարգում կոռուպցիայի ընկալման մակարդակին և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին վերաբերող թեմաներ։
Վերապատրաստման դասընթացներն անցել են ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների, տեսական ու գործնական պարապմունքների միջոցով։