Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2022 թվականի անդրանիկ նիստը

25.07.2022

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2022 թվականի անդրանիկ նիստը՝ Շիրակի մարզպետ, խորհրդի նախագահ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ։
Ներկայացնելով խորհրդի նպատակներն, ինչպես նաև նոր կազմին ծանոթանալով՝ Շիրակի մարզպետը նշել է, որ խիստ կարևորում է խորհրդի գործունեությունը և ամեն ինչ արվելու է այն ակնառու ու օգտակար դարձնելու համար։
«Ինձ համար շատ կարևոր է, որ երիտասարդության հիմնահարցերի ու խնդիրների լուծման ճանապարհին համագործակցեն պետությունն ու ոչ պետական հատվածը, կարևոր է, որ համայնքներում ակտիվ երիտասարդների ներուժն օգտագործվի, նրանց տեսլականն ու կարծիքը կարևորվի յուրաքանչյուր միջոցառման կազմակերպման ժամանակ։ Իհարկե, պետք է ընդգծեմ՝ հեռու լինենք այն մտքից, որ խորհուրդը ստեղծված է միջոցառումներ կազմակերպելու համար, ես առավել բովանդակային աշխատանք եմ ակնկալում»,- նշել է Շիրակի մարզպետը։
Կանոնակարգի քննարկումից հետո, անդամների միաձայն որոշմամբ Գյումրի համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող խորհրդի անդամ Գևորգ Ղուկասյանը ընտրվել է խորհրդի քարտուղար։ Այնուհետև մարզպետի ու խորհրդի անդամների միջև ծավալված քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզպետարան-համայնքներ համագործակցությանը, այդ գործակցության արդյունքում հիմնախնդիրների լուծման ուղիներին, երիտասարդության հասարակական ակտիվության բարձրացմանն ու խորհրդի աշխատանքային մոտեցումներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45