Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթացքի մեջ են Կապսի դպրոցի շինարարական աշխատանքները

27.07.2022

 Ընթացքի մեջ են Կապսի դպրոցի շինարարական աշխատանքները։ Դրանք իրականացվում են «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հետևել է աշխատանքների ընթացքին՝ շինարարի հետ զրույցում կարևորելով որակյալ, բոլոր չափանիշներին համապատասխան ու առանց թերացումների շինարարության իրականացումը։
«Կառավարությունն առաջնահերթությունների մեջ է ներառել կրթության բնագավառի զարգացումը, այն ռազմավարական ուղղություններից է և այդ ոլորտում պետական ներդրումները շարունակական են, այդ ներդրումների շրջանակում մարզում դպրոցաշինական լուրջ աշխատանքներ են ընթանում։ Ինձ համար չափազանց կարևոր է դպրոցաշինական աշխատանքներում յուրաքանչյուր չափորոշիչի պահպանումն ու որակյալ աշխատանքների իրականացումը»,- նշել է մարզպետը։
Պատասխանատուները նշել են, որ մինչև տարեվերջ կառույցը կտանիքապատվի, այժմ ընթանում են հատակների բետոնացման, պատերի կառուցման աշխատանքները։ Մոդուլային ուսումնական հաստատությունը կունենա բոլոր հարմարությունները՝ փակ մարզադադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, փոքր ջերմոց և արևային ֆոտովոլտային կայան, ապահովված կլինի ապաստարանով:
Մարզպետը հետաքրքրվել է շինարարության մեջ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ և հարմարեցված միջավայր ստեղծելու հարցերով, ինչպես նաև կարևորել դեպի դպրոց տանող ճանապարհի բարեկարգումը։
Նշենք, որ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է 2023-ին: Շինարարությունն իրականացնում է «Ինտերեվրոս Արգոս» ՍՊԸ։ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով հատկացվելու է 343.230 մլն դրամ: Մինչ այժմ շուրջ 102 մլն դրամի շինարարական աշխատանք է կատարվել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51