Նորություններ
Կառավարությունը 6,6 մլն դրամ հատկացրեց Արթիկի բժշկական կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի համար
28.07.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ «Արթիկի բժշկական կենտրոնի» նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման համար հատկացվել է 6,6 մլն դրամ և թույլատրվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին շարունակել ընդհատված աշխատանքները։
«Արթիկի բժշկական կենտրոնի» մասնաշենքի 2019 թվականից մեկնարկած նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը 2021 թվականին կասեցվել էր հողհատկացման հետ կապված խնդիրների պատճառով: Պայմանագրի ընդհանուր արժեքը 8,8 մլն դրամ է, որից 2,2 մլն դրամի աշխատանքները կատարված են: