Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում և Արթիկում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն շենքերի նորոգման աշխատանքներ

29.07.2022

 Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառման աշխատանքներ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 922․3 մլն դրամ է, գումարի 45 % կհամաֆինանսավորի կառավարությունը։
Ծրագրից օգտվելու է 1400 բնակիչ, կառուցվող մակերեսը՝ 19175 քմ։
Իրականացվելու է Գյումրի քաղաքի թվով 3 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացում (Մուշ 2 թաղ.7-1 շենք, Ե.Չարենց 7Ա շենք, Պ.Սևակ 1 շենք) և Արթիկ բնակավայրի թվով 6 բազմաբնակարան շենքերի տանիքների (Աբովյան 20 շենք, Աբովյան 21շենք, Իսահակյան 19 շենք, Լմբատ 2 թաղ. 36 շենք, Տոնականյան 24 շենք, Տոնականյան 33 շենք) վերանորոգում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23